Ռաֆայել Գևորգյանը կգործուղվի Շվեյցարիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանին Շվեյցարիայի Համադաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել:
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանին 2022 թվականի հուլիսի 18-20-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության ասամբլեայի 63-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Ռաֆայել Գևորգյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»,-ասված է որոշման մեջ։
Կարծիքներ