Հրաչյա Սարգսյանը վստահեցրեց՝ ավարտին կհասցնի 2018 թվականից մեկնարկած ծրագրերը

Հրաչյա Սարգսյանը վստահեցրեց՝ ավարտին կհասցնի 2018 թվականից մեկնարկած ծրագրերը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանը վստահեցրեց՝ այն ծրագրերը, որոնք մեկնարկել են դեռևս 2018 թվականին, ավարտին է հասցնելու։  Լրագրողների հետ զրույցում Սարգսյանը ընդգծեց, որ նախընտրական խոստումները կատարելու համար դեռ 2 տարի ժամանակ կա։

«Նախնական բավականին աշխատանք ենք իրականացրել, որը հնարավորություն կտա ծրագրերը իրականություն դարձնել»,- ասաց Սարգսյանը։

Ըստ քաղաքապետի առաջին տեղակալի՝ երեք տարվա ընթացքում Հայաստանի պետականությունը տարբեր փորձությունների միջով է անցել, բայց ,այնուամենայնիվ, արձանագրել են հաջողություններ։

Նա նշեց նաև, որ Հայկ Մարությանի հետ ընդհանրապես խնդիրներ չի ունեցել։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և առաջադրել քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: Ավագանին դեկտեմբերի 22-ին կայացած արտահերթ նիստում քննարկեց Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը: Ավագանու նիստն այս պահին ընդմիջվել է. քաղաքապետին անվստահություն հայտնելու և նոր քաղաքապետ ընտրելու հարցը տեղի կունենա փակ քվեարկությամբ: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում