Բրիտանիան Ուկրաինային հակատանկային զենք կմատակարարի ինքնապաշտպանության համար

Բրիտանիան Ուկրաինային հակատանկային զենք կմատակարարի ինքնապաշտպանության համար

Մեծ Բրիտանիան Ուկրաինային թեթև հակատանկային պաշտպանական զենք կմատակարարի ինքնապաշտպանության համար, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

«Մենք որոշում ենք կայացրել Ուկրաինային մատակարարել հակատանկային պաշտպանական սպառազինության թեթև համակարգեր։ Դրանք ռազմավարական զենք չեն և սպառնալիք չեն ներկայացնում Ռուսաստանի համար։ Դրանք նախատեսված են ինքնապաշտպանության նպատակով օգտագործելու համար»,- ասել է նա։

Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի և Ուկրաինայի մեղադրանքները ագրեսիվ գործողությունների վերաբերյալ՝ հայտարարելով, որ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։

Ընդ որում, Կիևը և արևմտյան պետությունները վերջին ժամանակներս մտահոգություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների» իբր ուժեղացման կապակցությամբ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը զորքեր է տեղափոխում իր տարածքի սահմաններում և իր հայեցողությամբ: Նրա խոսքով ՝ դա ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկին չպետք է անհանգստացնի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում