Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 190-ի

Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 190-ի

Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 190-ի, ավելի քան 6 500 մարդ ստացել է վնասվածքներ, ևս երեք մարդ դեռևս համարվում է անհետ կորած, հաղորդում է Reuters-ը։ Լիբանանի իշխանությունները պայթյունի պատճառները պարզելու համար անցկացնում են հետաքննություն։  Օգոստոսոի 4-ին տեղի ունեցած պայթյունը Լիբանանի նավահանգստում հասցրել է 15 մլրդ դոլարի չափով վնաս, առանց տանիք է թողել 300 000 մարդու, վնասվել է 50 000 տուն, 9 խոշոր հիվանդանոց և 178 դպրոց։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում