Գեղարքունիքի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել նահատակված հերոսների հիշատակին

Գեղարքունիքի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել նահատակված հերոսների հիշատակին

Այսօր՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող ննջեցյալների հիշատակի օրը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ խոշորացված համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հետ այցելելել է Հացառատ, Արծվաքար, Նորատուս ու Գավառ բնակավայրերից Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների շիրիմներին: 

Ինչպես հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից, մարզպետը ծաղիկներ է խոնարհել, աղոթել ու խնկարկել է նրանց հոգիների հանգստության համար՝ իր վշտակցությունն ու զորակցությունը հայտնելով զոհվածների ընտանիքներին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում