Դամասկոսի և Անկարայի մերձեցման հարցում առաջընթաց չկա. Ասադ

Դամասկոսի և Անկարայի մերձեցման հարցում առաջընթաց չկա. Ասադ

Միջնորդները՝ ի դեմս Ռուսաստանի, Իրանի և Իրաքի, անկեղծ փորձեր են արել հաշտեցնել Սիրիային և Թուրքիային, սակայն այս նախաձեռնության հարցում առաջընթաց չկա:

Այս մասին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը:

«Ռուսաստանը, Իրանը և Իրաքը հանդես եկան Թուրքիայի հետ հաշտեցման նախաձեռնություններով, և մենք դրական արձագանքեցինք դրանց: Բայց որևէ առաջընթաց չեղավ՝ չնայած միջնորդների անկեղծությանը»,- ասել է Ասադը։

 

Սիրիայի ղեկավարը նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին համատեղ հայտարարություն է արվում, ինչը դառնում է համատեղ հարաբերությունների հիմքը և ներառում է բանակցություններ՝ մերժելով կողմերից որևէ մեկի կողմից երկակի ստանդարտների կիրառումը։

 

«Ճիշտ չեն թուրքերի հայտարարություններն այն մասին, որ Սիրիան պատրաստ չէ բանակցությունների նախքան Սիրիայի տարածքից թուրքական ուժերի դուրսբերումը։

 

Կարևոր է, որ մենք ունենանք հստակ փուլեր, և ցանկացած նախաձեռնության հիմքը պետք է լինի ինքնիշխանությունը»,- նշել Է Ասադը։

 

«ՌԻԱ Նովոստի»-ի դիվանագիտական աղբյուրը Անկարայում հայտնել է, որ չի բացառվում Թուրքիայի և Սիրիայի ղեկավարների միջև երրորդ երկրում բանակցությունների հնարավորությունը, սակայն այս պահին հանդիպման ժամանակի և վայրի մասին հստակություն չկա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում