Մեծ Բրիտանիայի մշակույթի նախկին նախարարը վայր է դրել պատգամավորական մանդատը
Նադին Դորիսը, ով 2021-2022 թվականներին Բորիս Ջոնսոնի կառավարությունում զբաղեցրել է թվային, մշակույթի, լրատվամիջոցների և սպորտի նախարարի պաշտոնը, վայր է դրել բրիտանական խորհրդարանի պատգամավորի մանդատը։
Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վարչապետ Ռիշի Սունակային ուղղված ուղերձում Դորիսը, ով մնում է Ջոնսոնի ամենամոտ գործընկերներից մեկը, մեղադրել է գործող վարչապետին Պահպանողական կուսակցության սկզբունքներին դավաճանելու մեջ։
Կարծիքներ