Գաբոնում պարետային ժամ է սահմանվել
Գաբոնում պարետային ժամ է մտցվել, մինչդեռ երկրում արգելափակվել է ինտերնետ հասանելիությունը՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններում ընտրատեղամասերի փակումից և ձայների հաշվարկի մեկնարկից անմիջապես հետո։ Այս մասին ազգային հեռուստատեսության եթերում հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոդրիգ Մբումբա Բիսավուն։
«Միջոցառումներ են ձեռնարկվել բռնությունը, դրա կոչերը և կեղծ տեղեկատվության տարածումը կանխելու համար», - մեջբերում է AFP գործակալությունը նրա խոսքերը։
Նախօրեին փակվել էին Գաբոնի արտաքին սահմանները։ Ներքին գործերի նախարար Լամբերտ Նոել Մատան ասել է, որ երկրում կան ուժեր, որոնք կարող են խաթարել կայունությունն ու խաղաղությունը։
Կարծիքներ