Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ընթացող մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, 4:1 հաշվով հաղթելով ռուս մարզիկ Սերգեյ Կուտուզովին, դուրս է եկել եզրափակիչ: 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ամոյանը 6:1 հաշվով հաղթել էր վրացի ըմբիշ Օտար Աբուլաձեին, ավելի ուշ փայլուն՝ 7:0 հաշվով հաղթանակ էր տարել ադրբեջանցի Քասայ Հասանլիի նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում