Չիլիի ափերի մոտ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Շաբաթ օրը Չիլիի ափերի մոտ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չիլիի նավահանգստային Անտոֆագաստա քաղաքից մոտ 349 կմ հարավ-արևմուտք՝ համանուն շրջանի վարչական կենտրոնը (մոտ 310 հազար մարդ):
Ցունամիի սպառնալիքի, ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություն չի ստացվել։
Կարծիքներ