Մանչեսթեր Սիթին վստահ հաղթանակ տարավ արտագնա խաղում

Մանչեսթեր Սիթին վստահ հաղթանակ տարավ արտագնա խաղում

Սուինդոնում կայացել է Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչ հանդիպումը։ «Սուինդոն Թաունը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին» և պարտվել (1-4): Այս մասին գրում է Armsport.am-ը։

Հյուրերը գնացին ընդմիջման՝ առաջ անցնելով հաշվի մեջ 2-0 հաշվով։ Գոլի հեղինակ դարձան Բերնարդո Սիլվան և Գաբրիել Ժեզուսը։

Երկրորդ խաղակեսի սկզբում Իլկայ Գյունդողանը հաշիվը դարձրեց 3-0։ Դաշտի տերերը 78-րդ րոպեին Հարի ՄաքՔիրդիին հարվածից հետո կարողացան մեկ գոլ խփել, սակայն չկարողացան խուսափել պարտությունից։ 82-րդ րոպեին աչքի ընկավ Քոուլ Պալմերը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։

Ներկայիս գավաթակիրը «Լեսթերն» է: Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Սիթիին», ապա «քաղաքաբնակները» 6 անգամ են նվաճել գավաթը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում