Ճապոնիայում ձյան տեղումների պատճառով մոտ 180 չվերթ է չեղարկվել
Տոկիոյի Հանեդա օդանավակայանում առնվազն 180 ներքին չվերթ է չեղարկվել հինգշաբթի կեսօրից հետո ձյան տեղումների կանխատեսումների պատճառով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը ։
JR երկաթուղային ընկերությունն իր հերթին դադարեցրել է արագընթաց գնացքների շարժը, որոնք կապում են Տոկիոն լեռնային Նագանո և Յամանասի պրեֆեկտուրաների հետ։
Ճապոնիայի մայրաքաղաքում արագընթաց վճարովի ճանապարհների մի քանի հատվածներ արգելափակվել են որպես կանխարգելիչ միջոց՝ հնարավոր մերկասառույցից խուսափելու համար։
Եղանակի կանխատեսումների համաձայն՝ Տոկիոյում ձյան ծածկի բարձրությունը կարող է հասնել մինչև 5 սմ, ինչպես նաև մինչև 30 սմ ձյուն կտեղա Յամանասի պրեֆեկտուրայում։
Կարծիքներ