Իտալիայի հյուսիսում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայի հյուսիսում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չորեքշաբթի 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ռեջիո Էմիլիա նահանգում (Իտալիայի հյուսիսային Էմիլիա Ռոմանիա շրջան): ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (INGV):

Էպիկենտրոնը եղել է Կորեջիո գյուղի մոտ՝ մոտ 26 հազար բնակչությամբ։ «Երկրաշարժը շատ սարսափելի էր, շատ մարդիկ վազեցին հրապարակներ, փողոցներ: Ներկայումս մենք ավերածությունների կամ զոհերի մասին հաղորդումներ չենք ստացել», - ասել է Կորեգջիոյի քաղաքապետ Իլեանա Մալավասին :

Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի թվիթերում ասվում է, որ ցնցումները ավերածությունների կամ զոհերի պատճառ չեն դարձել:

Իտալիայում վերջին հզոր երկրաշարժը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի վերջին Ամատրիչե քաղաքի մոտ՝ Լացիո, Մարկե, Ումբրիա և Աբրուցո շրջանների սահմանին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում