Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոս I-ը արժանի չէ իրավական համակարգի կողմից հատուկ վերաբերմունքի
Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոս I-ը արժանի չէ իրավական համակարգից կողմից հատուկ վերաբերմունքի այն հաղորդագրությունների պայմաններում, որ նա մտադիր է ընդունել հարկերից խուսափելու մեղքը: Այս մասին հայտարարել է Իսպանիայի կառավարության ներկայացուցիչը, հայտնում է AP-ը:
Իսպանական El País եւ El Mundo թերթերը հայտնել են, որ նախկին թագավորը, ով ֆինանսական սկանդալի պատճառով օգոստոսին մեկնել էր արտերկիր, ցանկանում է խոստովանել հարկերից խուսափելը: El País-ը հայտնել է, որ չհայտարարագրված եկամուտը կազմում է ավելի քան 500 000 եվրո:
Իսպանական օրենսդրության համաձայն՝ չհայտարարագրված եկամուտը խոստովանելը եւ չվճարված հարկեր վճարելը իրավախախտներին թույլ է տալիս խուսափել հանցագործության համար մեղադրանքից:
Տրանսպորտի նախարար Խոսե Լուիս Աբալոսը երկուշաբթի RTVE հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ «բոլորը հավասար են օրենքի առջեւ»: Աբալոսը նշել է, թե ինքը տեղյակ չէ Խուան Կառլոսի ծրագրերից, բայց «ամենալավը կլիներ, եթե այս հարցը երբեք չառաջանար»:
Կարծիքներ