Առաջարկվում է բիտքոինի ստեղծողին առաջադրել տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի

Առաջարկվում է բիտքոինի ստեղծողին առաջադրել տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի

Բիտքոինի ստեղծող Սատոշի Նակամոտոն արժանի է տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակի, քանի որ հարստացրել է հարյուր հազարավոր մարդկանց ավելի լավ, քան տնտեսագետների մեծ մասը։ Այս մասին հայտնել է Celsius Network կրիպտոլենդինգային հարթակի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Դանիել Լեոն Tech NY 2021-ի շրջանակում անցկացված համաժողովի ընթացքում, փոխանցում է CalcalistTech պորտալը։

Լեոնը կրիպտոգրաֆիան անվանել է վստահության ինովացիա, որը վերացնում է բանկերի, վճարային համակարգերի միջնորդությունը։
Նոյեմբերի սկզբին բիտքոինը թարմացրել է առավելագույն արժեքը։ Բիտքոինի՝ 68 հազար դոլարի հասնելը կապված է կրիպտոարժույթի շուկայի դինամիկայի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում