Հաշվի առնելով տաք եղանակը՝ բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ բաց տարածքներում կրակ վառելուց. Արցախի ԱԻՊԾ

Հաշվի առնելով տաք եղանակը՝ բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ բաց տարածքներում կրակ վառելուց. Արցախի ԱԻՊԾ

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հունվարի 14-ին հրդեհի բռնկման մասին 4 դեպք է արձանագրվել, բոլորը բաց տարածքում՝ չոր խոտածածկի այրվելու հետևանքով: Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Հաշվի առնելով տաք եղանակային պայմանները, բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ բաց տարածքներում, անտառային գոտիներում կրակ վառելուց, ինչը մեծ հավանականությամբ կարող է էկոլոգիական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել: Հրդեհներն անգամ թեթև քամու միջոցով տարածվում և ընդլայնվում են:

2021 թվականի հունվարի 1-ից առ այսօր Հանրապետության տարածքում հրդեհի մասին 18 դեպք է գրանցվել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ավելացել է 7 դեպքով:

Նշենք, որ ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարների շնորհիվ ժամանակին կատարվել է հրդեհաշիջում: Բոլոր դեպքերում տուժածներ չկան»,- նշված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում