Իրանի ռազմածովային ուժերը թևավոր հրթիռներ և տորպեդո են փորձարկել Հնդկական օվկիանոսում անցկացվող զորավարժությունների ժամանակ
Իրանական ռազմակածովային ուժերը տարբեր տեսակի թևավոր հրթիռներ և տորպեդո են արձակել «Էղթեդար-99» զորավարժությունների վերջին փուլի ընթացքում:
Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, մի շարք հեռահար հրթիռներ հաջողությամբ խոցել են իրենց թիրախները Հնդկական օվկիանոսում և զորավարժությունների համար սահմանված տարածքում:
Նշվում է, որ իրանական նախագծով պատրաստված «Ֆաթեհ» կիսածանր սուզանավը զորավարժությունների ժամանակ իր առաջին տորպեդոն է արձակել, որը նույնպես հաջողությամբ խոցել է թիրախը:
Ռազմածովային ուժերի փոխհրամանատար, փոխծովակալ Համզեհ Ալի Կավիանին, որը համակարգել է զորավարժությունների ընթացքը, թևավոր հրթիռներն անվանել է արդյունավետ զենք ռազմադաշտում:
Ռազմածովային ուժերի ուսումնավարժանքները մեկնարկել էին չորեքշաբթի առավոտյան Հնդկական օվկիանոսի հյուսիսային ափերին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իրանական ուժերի ուղղաթիռները զորավարժությունների անցկացման տարածքին մոտեցող օտարերկրյա սուզանավ են նկատել, որը շուտով հեռացել է տեսադաշտից:
Կարծիքներ