Կառավարության որոշմամբ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը Ղազախստանում կմասնակցի խաղաղապահ գործողությունների

Կառավարության որոշմամբ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը Ղազախստանում կմասնակցի խաղաղապահ գործողությունների

ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքից դուրս Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանման կողմից խաղաղապահ գործողությունների մասնակցության մասին որոշում է ընդունել: 

«Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ինչպես նաև հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի N 1/ՀԱՊԿ որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանմանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի կազմում մասնակցելու Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող խաղաղապահ գործողություններին:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ստորաբաժանման՝ Ղազախստանի Հանրապետություն մեկնման գործընթացը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի N 1/ՀԱՊԿ որոշման համաձայն»,- ասված է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում