Սիրիայի ԱԳՆ-ն անընդունելի է համարում արտաքին միջամտությունը Սահմանադրական կոմիտեի աշխատանքին

Սիրիայի ԱԳՆ-ն անընդունելի է համարում արտաքին միջամտությունը Սահմանադրական կոմիտեի աշխատանքին

Ժնևում Սիրիայի սահմանադրական կոմիտեի նիստերը չպետք է ծառայեն Դամասկոսի հանդեպ թշնամական պետությունների հետապնդած նպատակներին։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը, ով Դամասկոսում բանակցություններ է վարել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենի հետ։

«Արտաքին միջամտությունը Սահմանադրական կոմիտեի աշխատանքին անընդունելի է», - մեջբերում է նրա խոսքերը SANA գործակալությունը : «Սիրիական կողմերի միջև երկխոսությունը պետք է համապատասխանի հենց սիրիացիների նկրտումներին, այլ ոչ թե Դամասկոսի դեմ թշնամաբար տրամադրված պետությունների օրակարգային խնդիրներին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում