ԱՄՆ-ը ցանկանում է կայուն հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ. Բլինկեն

ԱՄՆ-ը ցանկանում է կայուն հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ. Բլինկեն

Վաշինգտոնը ձգտում է Մոսկվայի հետ կայուն և կանխատեսելի հարաբերությունների, սակայն դաշնակիցների հետ կպատասխանի Ռուսաստանի հնարավոր ագրեսիվ գործողություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի օրը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մի քանի ամիս առաջ Ժնևում կայացած բանակցությունների ժամանակ և դեկտեմբերի 7-ին՝ տեսահամաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասկացրեց, որ մեր հստակ նախապատվությունը կլինի կայուն, կանխատեսելի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Սակայն եթե Ռուսաստանը շարունակի անխոհեմ ու ագրեսիվ գործողություններ ձեռնարկել, մենք կպատասխանենք, և ոչ միայն մենք, այլև մեր դաշնակիցներն ու գործընկերներն աշխարհում»,- հայտնել է Բլինկենը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում