Երևանի Բանավան թաղամասի քարի արտադրամասում հրդեհ է բռնկվել

Երևանի Բանավան թաղամասի քարի արտադրամասում հրդեհ է բռնկվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 29-ին, ժամը 09:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի  Բանավան թաղամասում՝ «Երևան սիթի» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է քարի արտադրամաս։

Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քոչինյան փողոցում գտնվող քարի արտադրամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։24-ին, մարվել՝ 11։23-ին։ Այրվել է թվով 7 հաստոց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում