Հնդկաստանի ԱԳ նախարարը Լավրովի հետ բանակցությունները որակել է հիանալի
Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանիամ Ջայշանքարը հիանալի Է որակել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում:
«Շատ հաճելի Է հանդիպել արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հիանալի բանակցություններ, որոնք արտացոլում են մեր առանձնահատուկ եւ արտոնյալ ռազմավարական գործընկերությունը: Գնահատեք միջազգային իրադրության շուրջ մեր կարծիքների փոխանակությունը»,- Ջայշանքարը գրել Է Twitter-ում:
Սպասվում Է, որ սեպտեմբերի 10-ին եռակողմ հանդիպում կանցկացվի Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ, որը կկայանա Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ սահմանային Լադակհի տարածաշրջանում պահպանվող լարվածության ֆոնին:
Նման հանդիպման հնարավորության մասին նախօրյակին հաղորդել Էր ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը: Լադակհում իրադրության սրումն սկսվել Էր դեռ մայիսի սկզբին, երբ երկու երկրների զինվորականների միջեւ մի շարք հակամարտություններ տեղի ունեցան բարձրլեռնային Պանգոնգ Ցո լճի շրջանում: Դրանից հետո երկու երկրներն ուժեղացրեցին ռազմական ներկայությունը փաստական վերահսկողության գծի մոտ, որը Լադակհում փոխարինում Է սահմանին: Լարվածության նոր ալիքներ են սկսվել հունիսի 15-ի երեկոյան, որի հետեւանքով հնդկական կողմից 20 զինվոր Է զոհվել, չինական կողմից զոհվածների եւ տուժածների մասին տեղեկատվություն չի հրապարակվել:
Կարծիքներ