Երևան-Սևան ավտոճանապարհին խոշոր վթար է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։28-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 51-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
ԱԻՆ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ կան 2 զոհ և 3 տուժած։
Կարծիքներ