Վազգեն Թևանյանը երրորդ փայլուն հաղթանակը տարավ․ Ըմբշամարտի աշխարհի գավաթ
Սերբիայում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին գերազանց է հանդես գալիս 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։
Հայ ըմբիշը որակավորման փուլի գոտեմարտում 6-0 հաշվով հաղթել էր Մոլդովան ներկայացնող Նիկոլայ Գրահմեզին և դուրս եկել 1/8 եզրափակիչ։ Այստեղ էլ Վազգենը 11-0 հաշվով հաղթել է Բահրեյնի ներկայացուցիչ Հաջի Մոհամադ Ալիին։ 1/4 եզրափակչում Վազգենը մրցեց ռումինացի Նիկոլայ Օխլոպկովի հետ և դարձյալ վստահ հաղթանակ տարավ՝ 10-0։ Վազգենը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Ուկրաինան ներկայացնող հայազգի ըմբիշ Գոռ Հովհաննիսյանի հետ։
Կարծիքներ