Կհասնենք մեր նպատակին. Պուտինը պատասխանել է 12-ամյա աղջնակի հարցին

Կհասնենք մեր նպատակին. Պուտինը պատասխանել է 12-ամյա աղջնակի հարցին

Դոնբասում տեղի ունեցած ողբերգությունը ստիպեց, որ Ռուսաստանը հատուկ գործողություն սկսի Ուկրաինայում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս մասին հայտարարել է «Ռուսաստանը հնարավորությունների երկիր է» կազմակերպության դիտորդական խորհրդի նիստում։

«Ցավոք, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում շատ բան էր դեպի վատը փոխվել, քանի որ ութ տարի շարունակ այնտեղ չէին դադարում ռմբակոծությունները, հրետանու հարվածներն ու մարտական գործողությունները ։ Մարդկանց համար շա՜տ դժվար էր։ Ակնհայտ էր, որ կյանքն այլ կերպ էր դասավորվում Ղրիմում, Սևաստոպոլում։ Բայց այն ողբերգությունը, որը տեղի էր ունենում Դոնբասում, այդ թվում՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում, ստիպեց Ռուսաստանին սկսել այդ ռազմական գործողությունը, որի մասին հիմա բոլորը լավ գիտեն։ Ես հենց սկզբից ասել եմ, որ այդ գործողության նպատակը Դոնբասում բնակվող մարդկանց օգնելն է»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը։

Պուտինն ընդգծել է, որ հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանը հետևողական կլինի, որպեսզի կարգավորվի մարդկանց կյանքը։

«Մենք կգործենք հետևողականորեն և կհասնենք մեր նպատակին, որ Դոնբասում կյանքը կարգավորվի։ Եվ այդ կյանքը նույնքան անհոգ կլինի, որքան քոնը», - ասել է Պուտինը՝ պատասխանելով 12-ամյա Դիանա Կրասովսկայայի հարցին, որը ութ տարի առաջ լքել է Լուգանսկը և տեղափոխվել Սևաստոպոլ։

Աղջնակը Պուտինին ասել է, որ հայրենի Լուգանսկում տեղի ունեցած պայթյունների պատճառով հիմա նույնիսկ փուչիկի պայթյունից է վախենում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում