Եգիպտոսում պատմել են զբոսաշրջիկների կողմից կորոնավիրուսի թեստ հանձնելու կանոնների մասին

Եգիպտոսում պատմել են զբոսաշրջիկների կողմից կորոնավիրուսի թեստ հանձնելու կանոնների մասին

Եգիպտոսի իշխանությունները վերջին ամսվա ընթացքում երրորդ անգամ փոխել են արտասահմանցի ճանապարհորդների՝ երկիր մուտք գործելու պայմանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):

Սեպտեմբերի 1-ից բոլոր օտարերկրացի զբոսաշրջիկներին պարտավորեցրել են սահմանին ներկայացնել COVID-19-ի թեստի բացասական արդյունքներ, որոնք ստացվել են ոչ վաղ, քան մուտք գործելուց 72 ժամ առաջ: Սակայն այդ պահանջը հանգեցրել Է ամրագրումների չեղարկման. եգիպտական ԶԼՄ-ների տվյալներով՝ Կարմիր ծովի առողջարաններ արտասահմանյան հայտերի մինչեւ երրորդ մասը սեպտեմբերին չեղյալ են հայտարարվել:

Հյուրանոցատերերն սկսել են խոսել նոր ճգնաժամի մասին: Երկրի կառավարությունում նրանց լսել են. օտարերկրացիների ՊՇՌ-թեստավորման մասին պահանջը պահպանվել Է: Բայց հանգստացողները, որոնք առանց տեղեկանքի Կարմիր ծովի ափ են ժամանել Խուրգադայի, Մարս-Ալամի, Շարմ-Էշ-Շեյխի եւ Թաբայի օդանավակայաններով, սեպտեմբերի 1-ից կարող են անալիզ հանձնել արդեն ժամանելուց հետո: Ժամանելուց հետո COVID-19-ի տեղեկանքներ տրամադրելուց եւ թեստավորումից ազատված են մինչեւ վեց տարեկան երեխաները:

Առայժմ պարզ չԷ, թե որքան ժամանակամիջոցում պատրաստ կլինեն արդյունքները, եւ որտեղ պետք Է գտնվեն օտարերկրացի զբոսաշրջիկները դրանց սպասելու ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում