Մոսկվայում գազի բալոնի պահեստում հրդեհ է բռնկվել
Մոսկվայի հարավում գազի բալոնի պահեստի հրդեհ է բռնկվել։ Այն տեղայնացվել է, գրում է «Ինտերֆաքսը»։ «Նախնական տվյալներով՝ հրդեհը տեղայնացվել է մոտ 300 քմ տարածքում: Զոհեր չկան։ Պահեստը տեղակայված է արդյունաբերական գոտում՝ բնակելի շենքերից հեռու: Բնակելի շենքերի բռնկման վտանգ չկա։ Շենքը, որում պահվում էին բալոնները, փլուզվել է», - հայտնել է աղբյուրը: Շրջակա պահեստների և ձեռնարկությունների անձնակազմը տարհանվել է: Գործակալության զրուցակիցը շեշտել է, որ Մոսկվայի հարավում հրդեհի կրակի տարածման վտանգը դեռևս առկա է:
Կարծիքներ