Նիդեռլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Արցախի հարցով
Նիդեռլանդների խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել Արցախի բնակչության անվտանգությունն անհապաղ ապահովելու և կարգավիճակի հաստատման վերաբերյալ, ինչը կապահովի Արցախի անվտանգությունը:
«Այսօր Նիդեռլանդների խորհրդարանն ընդունեց միջնորդություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրատապ և վերջնական կարգավորման վերաբերյալ` ապահովելու բնակչության կայուն անվտանգությունը և հանգեցնելու կարգավիճակի, որն Արցախի համար ապահովում է մշտական պաշտպանություն և անվտանգություն», - հայտնել է Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Ֆեյսբուքի իր էջում:
Կարծիքներ