Ռոմանոս Պետրոսյանը կարևորել է «Սևան» ազգային պարկում բարեփոխումների գործընթացը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Խորհրդակցությանը մասնակցել է ազգային պարկի կենտրոնական ապարատի ամբողջ աշխատակազմը՝ ենթակա ստորաբաժանումներով ու հատուկ պահնորդական ջոկատի ներկայացուցիչներով։
Ողջունելով ներկաներին, նախարարը վերահաստատել է, որ երկրի գործադիր իշխանությունը, տվյալ դեպքում՝ Շրջակա միջավայրի նախարարությունը, հաստատակամ է լուծելու ոլորտում իր առջև ծառացած բոլոր խնդիրները, հաղթահարել մարտահրավերները և վերջնարդյունքում ունենալ սահմանած ճանապարհային քարտեզին ու տեսլականին համապատասխան պետական ինստիտուտներ։
Նախարարը տեղեկացրել է, որ քաղաքական թիմը՝ ի դեմս երկրի վարչապետի, տնտեսական կայունության հասնելու բարձր վճռականություն ունի և արդեն իսկ մշակվել է սոցիալական ու տնտեսական ճգնաժամին հակազդելու համալիր ծրագիր, ու շուտով նրանք կիրառության մեջ կտեսնեն տնտեսական գործունեությունը խթանող մի շարք գործիքակազմեր։ Դրանք կօգնեն մեղմելու սոցիալական վիճակը և լրջագույն ներդրումներ ներգրավել։ Բայց նախևառաջ հարկավոր է, որ յուրաքանչյուր ոք գիտակցի, որ ինքն այդ բարեփոխումների իրականացումն ստանձնած թիմի մի մասն է, քայլում է նույն ճանապարհով ու կիսում երկիրը դժվար վիճակից դուրս բերելու անկոտրում վճռականությունը։
Հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանը զուգահեռ՝ նախարարը կարևորել է նաև «Սևան» ազգային պարկում մինչև պատերազմը մեկնարկած բարեփոխումների գործընթացները և ընթացիկ ծրագրերի շարունակականության անխափան ապահովումը։
Շաբաթներ առաջ Շրջակա միջավայրի նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել էր նոր թափով մեկնարկել Սևանա լճի՝ մինչ այժմ գույքագրված խնդիրերի լուծմանն ուղղված գործընթացները։
Նախարարն ավելի լայն կազմին կրկին ներկայացրել է ճանապարհային քարտեզը և գործողությունների առաջնահերթություններն այդ համատեքստում։
Պետք է՝
Կարծիքներ