Տանզանիայում առնվազն 15 մարդ Է զոհվել անհայտ հիվանդությունից
Տանզանիայում առնվազն 15 մարդ զոհվել եւ ավելի քան 50-ը հիվանդանոցում են հայտնվել անհայտ ինֆեկցիայով վարակվելու պատճառով: Այդ մասին հաղորդում Է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության բնագավառի ներկայացուցիչներին: Ինչպես ճշտվում Է, հիվանդացածները տառապում են սրտխառնոցից եւ արյուն փսխելուց:
«Այս հիվանդությունը դեռ լայնորեն տարածված չԷ, բռնկումը տեղի Է ունեցել միայն վարչական օկրուգներից մեկում, որտեղ մարդիկ արյուն են փսխել, եւ նրանք մահացել են, եթե ուշ են հայտնվել հիվանդանոցում»,-պատմել Է Մբեիի մարզի Չունյի օկրուգի գլխավոր բժիշկ Ֆելիստա Կիսանդուն:
Բժիշկը հավելել Է, որ նախնական կլինիկական հետազոտությունը ցույց Է տվել, որ հիվանդները, որոնք հիմնականում տղամարդիկ են, տառապել են ստամոքսի խոցից եւ լյարդի հիվանդություններից: Գործակալությունը նաեւ հաղորդում Է, որ Տանզանիայի առողջապահության նախարարը տարածաշրջան Է ուղարկել մի խումբ փորձագետների:
Մբեիի գլխավոր բժշկական վարչության գրանցումների համաձայն, նմանօրինակ դեպքեր տարածաշրջանում արձանագրվել են 2018 թվականին, երբ մի քանի մարդ ունեցել են բարձր ջերմություն, ստամոքսի խանգարում եւ արյուն են փսխել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ