Ստեփանակերտի շրջակայքում 12-րդ դարի նոր խաչքարեր են հայտնաբերվել
Ստեփանակերտի շրջակա անտառապատ տարածքներում 12-րդ դարի նորահայտ խաչքարեր են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Ֆեյսբուքի էջը։
«Օրերս մեզ է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Հարությունյանը և ասել, որ Ստեփանակերտի շրջակա անտառներում մեծ խաչքարեր է տեսել։ Որոշեցինք Դավիթի հետ այցելել, պարզվեց, որ 12-րդ դարերի այս խաչքարերը գրանցված չեն։
Շնորհակալություն ենք հայտնում Դավիթին, ով ոչ միայն ուղեկցեց, այլև օգնեց մեր աշխատանքներին»,- ասված է գրառման մեջ:
Կարծիքներ