ՀՀ գալիս հավսար-զգաստ եղեք, արա՛, սա պետություն է, համը մնալու է բերաններդ․ վարչապետ

Սամվել Կարապետյանը իր հիմնական քաղաքացիության երկրում կարող էր մտքով անցկացնել, որ ինքը կարող է իրեն պահի նենց, ոնց որ փորձում էր պահել Հայաստանի Հանրապետությունում։
Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նկատեց․
«Եթե հանկարծ իր հիմնական քաղաքացիության երկրում իր գլխում տենց միտք ծագի, ինքը չի թողնի, որ ուրիշները բան անեն, ինքը պատուհանից ինքնակամ կթռնի հնարավորինս ամենաբարձր հարկից։
Կներեք, ես ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը պռախադնոյ դվոր է, ես դա էի գրել, ի՞նչ հրահանգ էի տվել։ Ասում եմ՝ ձեզ համար Կալուգայի, մի հատ էլ անուն էի հորինել՝ Նիժնի Տապռոյի գյո՞ւղն է, որ եկել ստեղ ասում եք՝ «մենք մեր ձևերով էս ենք անելու», հետո գնալ չուլանը ասել՝ «ես թքած ունեմ ՀԷՑ-ի վրա էլ, նրա վրա էլ», հետո ասել՝ վա՜յ, էս ի՞նչ եք անում։
Ես ասում եմ՝ ոնց որ ձեր հիմնական քաղաքացիության երկրում ձեզ պահում եք, ՀՀ գալիս հավսար-զգաստ եղեք, արա՛, սա պետություն է, և պետության համը մնալու է բերաններդ։
Սա կիսաբաց բաժնետիրական ընկերություն չէ, որ մեկը որոշի մեկին ուղարկի, գալիս են կարճաթև հագնում են, ասում են՝ «մենք մեր ձևով, մենք էլ մեր ձևով»։ Ու սենց պահի պետության համը երկար ժամանակով մնալու է բերաններդ։
Ես սա ասում եմ ոչ թե որպես ՀՀ առաքելական սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ, այլ որպես ՀՀ վարչապետ՝ ժողովրդի կողմից ընտրված։
Ասում էիք՝ ի՞նչ եղավ Ձեր «Չագուչը», յուղած պատրաստ դրած է իմ աշխատանքային սեղանին, և ով փորձի ՀՀ անկախության ու պետականության նկատմամբ ոտնձգություն անի, ժողովրդի տված պողպատե մանդատը գործելու է»։
Կարծիքներ