Բրազիլիան կարող է դադարեցնել Միջազգային քրեական դատարանում իր անդամակցությունը

Բրազիլիան կարող է դադարեցնել Միջազգային քրեական դատարանում իր անդամակցությունը

Բրազիլիան կարող է վերանայել Միջազգային քրեական դատարանի աշխատանքներին մասնակցելու իր որոշումը՝ հետ կանչելով Հռոմի ստատուտի իր ստորագրությունը։ 

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Բրազիլիայի արդարադատության և հասարակական անվտանգության նախարար Ֆլավիուս Դինուն։

«Միջազգային քրեական դատարանը ներառվել է Բրազիլիայի իրավական համակարգում, սակայն շատ երկրներ, այդ թվում՝ ամենահզորները, դա չեն արել: Սա հուշում է, որ ինչ-որ պահի բրազիլական դիվանագիտությունը կարող է վերանայել համաձայնագրին միանալու իր որոշումը, քանի որ տարբեր երկրներում այդ գործիքի կիրառման հարցում հավասարություն չկա»,- ասել է նախարարը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում