ՀՀ-ն էսկալացիայի մտադրություն չունի. Փաշինյան
Քանի որ Ադրբեջանը սկսել է զորքերի կուտակում Հայաստանի սահմանի երկայնքով, Հայաստանի Հանրապետությունը նույնպես պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի պաշտպանական նպատակներով:
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Politico Europe» պարբերականի՝ հաշվի առնելով սահմանային լարվածությունը, որքանո՞վ է նոր կոնֆլիկտը հավանական, հարցին:
«Կարծում եմ, որ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը, որը սահմանագծի երկայնքով դիտարկման առաքելություն է իրականացնում, կարող է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունն ամենևին էլ էսկալացիայի մտադրություն չունի, և Ադրբեջանն է, որ սկսել է իր կենտրոնական զորքերի դուրսբերումը դեպի Հայաստանի հետ սահման և Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով:
Նման իրավիճակում, ցավոք, հնարավոր չէ բացառել էսկալացիայի սցենարը, և դրա տարբերակը դուրսբերված զորքերը մշտական տեղակայման վայրեր ետ տանելն է և Հայաստանը պատրաստ է նման քայլի:
Հայաստանի Հանրապետությունն ամենևին էլ էսկալացիայի մտադրություն չունի»,- ասաց վարչապետը:
Կարծիքներ