Մետրոպոլիտենի կայարանների ցուցանակները թարմացվում են
Այսօր լրագրողները ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին հարցրել են մետրոպոլիտենի ռուսերեն ցուցանակները հեռացնելու մասին, ինչին դեսպանը պատասխանել է, թե պետք է ծանոթանա թեմային, նոր արձագանքի:
Ավելի ուշ Երևանի մետրոպոլիտենը պարզաբանել է՝ տեղեկացնելով, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: Պարզապես մետրոպոլիտենի տնօրենի հանձնարարականով թարմացվում են բոլոր կայարանների ցուցանակները։ Թարմացումից հետո ցուցանակները կլինեն հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։
Կարծիքներ