Ապրիլի 12-ին նշվում է Տիեզերագնացության միջազգային օրը

Ապրիլի 12-ին նշվում է Տիեզերագնացության միջազգային օրը

Ապրիլի 12-ին նշվում է Տիեզերագնացության միջազգային օրը: 60 տարի առաջ այս օրը Յուրի Գագարինը «Վոստոկ» տիեզերանավով առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր և մեկ ամբողջական պտույտ կատարել Երկրագնդի շուրջը:

 

Հայ ժողովրդի համար Տիեզերագնացության օրը կապվում է հայազգի ակադեմիկոսներ Նորայր Սիսակյանի, Անդրանիկ Իոսիֆյանի և Գրիգոր Գուրզադյանի, ամերիկահայ տիեզերագնաց Ջեյմս Բաղյանի և բազում այլ հայորդիների անունների հետ, տեղեկանում ենք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ֆեյսբուքի էջից:

 

Գրիգոր Գուրզադյանը առաջին տիեզերական աստղադիտարանների հեղինակն է, Նորայր Սիսակյանը համարվում է տիեզերական կենսաբանության հիմնադիրը, Անդրանիկ Իոսիֆյանի ստեղծած եզակի էլեկտրասարքավորումներով հագեցած էին առաջին տիեզերանավերը:

 

Դե իսկ 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկի՝ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հեղինակած տեսություններից շատերը մինչ այժմ ոլորտի մի շարք ուղղություններում անկյունաքարային են համարվում:

 

Ապրիլի 12-ն ամբողջ աշխարհում տոնվում է որպես գիտության հաղթանակի և գիտական առաջընթացի օր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում