Շանթ Հարությունյանն ընտրություններին մասնակցելու համար կուսակցություն է ձևավորում

Շանթ Հարությունյանն ընտրություններին մասնակցելու համար կուսակցություն է ձևավորում

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն արտահերթ ընտրություններին մասնակցելու համար նախաձեռնել է «Ազգային Միացյալ Նախաձեռնություն» կուսակցության ձևավորումը։

Ֆեյսբուքյան իր էջում նա դիմել է համախոհներին և նշել.

«Հաշվի առնելով այն, որ արդեն որոշված է արտահերթ ընտրությունների անցկացման օրը, դիմում ենք մեր համախոհներին:

ՀՀ օրենսդրության համաձայն՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցության համար անհրաժեշտ է կուսակցություն: Շանթ Հարությունյանի «Ցեղակրոն» կուսակցությունը 2004թ-ին դատարանի որոշումով փակվել է: Սրանով է պայմանավորված, որ նախաձեռնել ենք «Ազգային Միացյալ Նախաձեռնություն» կուսակցության ձևավորումը:

Կոչ ենք անում մեր համախոհներին, որպեսզի դրսևորեն ակտիվ ներգրավվածություն կուսակցաշինության և նախընտրական գործընթացներին:

Մեր դիրքորոշումը հստակ է: Եթե կուսակցության համար անհրաժեշտ 300 համախոհները չեն հավաքվելու, ապա անիմաստ է մտածել խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցություն ունենալու համար:
     Շանթ Հարությունյանն առաջ է քաշել իր գաղափարական մոտեցումները: Հերթը մեր գաղափարակիցներինն է:

Կուսակցության գրասենյակը՝ Թումանյան 34:

Երկուշաբթի օրվանից կսկսենք գրանցումներ իրականացնելը: Ունենք բավականին քիչ ժամանակ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում