Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չեն գրանցվել:

Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Նշվում է, որ դեկտեմբերի 13-ին ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակել է բանակցային գործընթացը ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ իրավիճակը կայունացնելու և Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը ապաշրջափակելու համար։

Պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում