ԱՄՆ մի քանի կոնգրեսականներ հայտարարել են, որ իրենք թույլ են համարում Բայդենի քաղաքականությունը ՌԴ նկատմամբ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ հանրապետական Մայքլ Մաքքալը (Տեխասից) և Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի, էներգետիկայի, շրջակա միջավայրի և կիբերտարածության ենթահանձնաժողովի ողջ հանրապետական կազմը նամակ են ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ պահանջելով վարչակազմից՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ավելի վճռական դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է կոմիտեի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ։
«Նախագահ Բայդենի վերջին որոշումները՝ կապված Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ քաղաքականության հետ, ներառյալ «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցման ընդունումը, ցույց են տալիս նրա թուլությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Բլինքենին նամակ ուղարկած 10 կոնգրեսականները, մասնավորապես, անդրադարձել են ԱՄՆ ռազմավարական գործընկերոջ՝ Ուկրաինայի գործերին Ռուսաստանի ենթադրյալ ռազմական միջամտության հարցին։
«Մենք կոչ ենք անում Բայդենի վարչակազմին անհապաղ հաշվի առնել Կիևին անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի աջակցության ավելացումը: Այս օգնությունը պետք է ներառի համապատասխան զենքեր և հակաօդային պաշտպանության միջոցներ, որոնք կառաքվեն առանց հապաղման»,- ասվում է նամակում: Բացի այդ, նրանք կոչ են արել Սպիտակ տանը պատժամիջոցներ սահմանել ռուսական առանցքային պետական ընկերությունների, ինչպիսիք են «Գազպրոմը», ինչպես նաև ռուսական արդյունաբերության առանցքային ոլորտների, այդ թվում՝ մետաղագործության և հանքարդյունաբերության դեմ:
Կոնգրեսականներն անդրադարձել են նաև միջուկային զենքի, կիբերանվտանգության և բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակին։
Կարծիքներ