Ռիո Ֆերդինանդ. Պատրա՞ստ է Մեսին մնալ «Բարսելոնայում» առանց տիտղոսների

Ռիո Ֆերդինանդ. Պատրա՞ստ է Մեսին մնալ «Բարսելոնայում» առանց տիտղոսների

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում կատալոնական «Բարսելոնայի» կրած պարտությունը:

«Ինձ համար գլխավոր խնդիրը Մեսիի դիրքորոշումն է: Պատրա՞ստ է Մեսին մնալ «Բարսելոնայում» առանց տիտղոսների: Սա մի հարց է, որի մասին պետք է մտածել:

Ես կարծում եմ, որ Մեսին այլևս ժամանակ չունի: Նա պետք է որոշում ընդունի»,- Ֆերդինանդի խոսքը մեջբերում է BT Sport-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում