Արցախում մեկ օրվա 430 թեստավորման արդյունքում հաստատվել է COVID-19-ի 154 նոր դեպք
ԱՀ առողջապահության նախարարության փետրվարի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ ներկայացված տեղեկատվության համաձայն՝ նախորդ օրը կատարվել է կորոնավիրուսի 430 թեստավորում, որոնց արդյունքում Արցախում հաստատվել է վարակվելու 154 նոր դեպք, այդ թվում՝ երեխաների մոտ։
Ներկայումս Արցախում ստացիոնար բուժվում է 50 վարակակիր։
«Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 5484 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1645 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00, շաբաթ օրը՝10:00-14:00, «Արևիկ» բուժմիավորումում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00 զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ