Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է քաղաքացիների տարհանման ծրագիրը

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է քաղաքացիների տարհանման ծրագիրը

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ քաղաքային իշխանությունները պատրաստվում են աշխատել հնարավոր արտակարգ իրավիճակներում և հաստատել են բնակչության տարհանման ծրագիրը՝ կապված Ռուսաստանի Դաշնության կողմից հնարավոր «ներխուժման» մասին տեղեկությունների տարածման հետ։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը վկայակոչելով՝ Կիևի քաղաքային պետական վարչության մամուլի ծառայություն հայտարարությունը։

Կլիչկոյի խոսքով՝ մայրաքաղաքում հաստատվել է տարհանման պլան, որը ներառում է տարհանման կետերի գտնվելու վայրերը, անհրաժեշտ տրանսպորտի քանակն ու անվտանգ տարածքները բնակչությանը տեղավորելու համար։ «Եթե մի քանի տարի առաջ ունեինք 1500 քաղաքացու համար նախատեսված ապաստարան, ապա այսօր դրանց թիվը եռապատկվել է»,- նշել է նա։ Ընդհանուր առմամբ, քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների ֆոնդը ներառում է ավելի քան 500 պահեստարան։ Կիևի քաղաքապետի խոսքով՝ բարելավվում է նաև արտակարգ իրավիճակների մասին

Աղբյուրը նշել էնաև, որ քաղաքային ծառայություններն արդեն աշխատում են ռազմական բնույթի արտակարգ իրավիճակի կանխման պայմաններում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում