Դատվող բժիշկ հեչ տեսած չկա՞ք, թե Չարչյանի գինը կտրուկ աճում է, որովհետեւ Ռոբիկի կյանքն էլ է «փրկել»` իր հիվանդանոցը նրա մշտական բնակության վայրը դարձնելով. Լիզա Ճաղարյան
Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ռոբիկի, այսպես կոչված` «ընդդիմադիրներ», չհոգնեցի՞ք կրկնելով, որ բժիշկ Չարչյանը հազարավոր մարդկանց կյանք է փրկել, ոնց կարելի է նրան դատել։
Դատվող բժիշկ հեչ տեսած չկա՞ք։ Չեմ հիշում, որ նրանցից որեւէ մեկի համար էսպես աղմուկ բարձրացրած լինեք, չնայած վստահ եմ` ոնց էլ լինի, իրենք էլ հաստատ լիքը կյանքեր փրկած կլինեն։
Թե՞ Չարչյանի գինը կտրուկ աճում է, որովհետեւ Ռոբիկի կյանքն էլ է «փրկել»` իր հիվանդանոցը նրա մշտական բնակության վայրը դարձնելով։
Էդ անտեր ձայնագրությունը բոլորս էլ լսել ենք, ակնհայտ է, որ սպառնում է իր հիվանդանոցի աշխատողներին, ակնհայտ է, որ պաշտոնի կոպիտ չարաշահում է տեղի ունենում։
Կամ` ապացուցեք, որ չէ, էդպես չի, որ ինքն անմեղ է, կամ էլ` ձեններդ կտրեք, հա՞։
Շատ ապուշ պաշտպանության ձեւ եք ընտրել եւ արջի ծառայություն եք մատուցում «հազարավոր կյանքեր փրկած» էդ մարդուն։
Զահլա տարաք»,- գրել է նա:
Կարծիքներ