Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Հանրապետության տարածքում մարտի 20-22-ը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, հատկապես գիշերը, ձյան տեսքով, մարտի 20-22-ն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ: Մարտի 20-ին և 21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։
Երևանում մարտի 20-22-ն սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ին և 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարծիքներ