Մեծամոր քաղաքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 00։46-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամասում գտնվող շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Փրկարարները տարահանել են 8-րդ և 9-րդ հարկի բնակարաների բնակիչներին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:13-ին, մարվել՝ 01:51-ին: Մասամբ այրվել են բնակարանի (մոտ 50 քմ) նախասրահը և հյուրասենյակը՝ գույքով․ հյուրասենյակի հատակին ծխահարված և անգիտակից հայտնաբերվել է Գ․ Օ․-ն (ծնված 1985 թ․), ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Մեծամոր քաղաքի ԲԿ։
Կարծիքներ