Խոշոր տուգանքներ՝ երթևեկության արագությունը գերազանցելու համար

Խոշոր տուգանքներ՝ երթևեկության արագությունը գերազանցելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124․4 հոդվածով սահմանված են տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելու համար տուգանքները։ Հարկ է նշել, որ 1244 հոդվածը լրացվել է 2021 թվականի փետրվարի 7-ին։

Iravaban.net-ը հայտնում է, որ հոդվածի համաձայն՝

1. Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ 1000 դրամի չափով։

2. Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 20․000 դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:

3. Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 25․000 դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր:

4. Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 29․000 դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 4 միավոր:

5. Երթևեկության սահմանված արագությունը 81 կմ/ժ և ավելի գերազանցելը՝ առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` 200․000 դրամի չափով։

6. Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում