Միտինգին դուրս գալ ու ճչալ՝ ով հայ չի թող գնա, փայլուն նվեր ա ադրբեջանական քարոզչությանը. Ղազարյան

Միտինգին դուրս գալ ու ճչալ՝ ով հայ չի թող գնա, փայլուն նվեր ա ադրբեջանական քարոզչությանը. Ղազարյան

Հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը Ֆեյսբուքում գրում է.

Ադրբեջանցիները հսկայական ֆինանսական, գիտական, փորձագիտական, քաղաքական ռեսուրսներ են ծախսում, որ ապացուցեն` մենք այլատյաց ենք, որ այլ ազգերի հետ չենք կարողանում ապրել։

Ու հիմա միտինգին դուրս գալ ու ճչալ` ով հայ չի թող գնա, փայլուն նվեր ա նրանց քարոզչությանը։

Վստահ եղեք, վաղը ՄԱԿ-ի կամ որևէ այլ դատավարությանը այս փաստը նրանք կմտցնեն մեր աչքը։

Համոզված եմ, ընդդիմությունը նման ցանկություն չունի, հետևաբար ամեն մեկին հարթակ ու միկրաֆոն տալուց առաջ պետք ա մի քիչ գոնե մտածել, որքան էլ հայրենասիրական պոռոտախոսությունը խլացնի բանականությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում