Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի սկզբնամաս և Սիսիանի «Զանգեր» հատվածից մինչև Գորայք բուք է
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի սկզբնամաս և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք բուք է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր -Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Կարծիքներ