Իսրայելում կորոնավիրուսի դեմ առաջինը կպատվաստվի վարչապետ Նեթանյահուն
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կդառնա հրեական պետության քաղաքացիներից առաջինը, ով կպատվաստվի կորոնավիրուսի դեմ: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իսրայելցի վարչապետի հայտարարությունը, դա տեղի կունենա շաբաթ:
«Շաբաթ երեկոյան ես կպատվաստվեմ: Ես խնդրել եմ ինձ առաջինը պատվաստել, որպեսզի օրինակ դառնամ և համոզեմ բոլորին, որ անհրաժեշտ է պատվաստվել»,-Նեթանյահուն այս մասին գրել է իր թվիթերյան պաշտոնական էջում:
Պատվաստվող առաջին քաղաքացիների շարքում կընդգրկվի նաև երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինը: «Նախագահը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կստանա առաջիկա կիրակի»,- հայտնել են նրա գարսենյակից:
Իսրայելում համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 363 287 մարդ, որից 3030-ը մահացել է:
Կարծիքներ