ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են Ղարաբաղում կարգավորման շուրջ Թուրքիայի հետ շփումների մասին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցով կապի մեջ է Թուրքիայի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ նրա, խոսքը երկու երկրների միջև քաղաքական և դիվանագիտական շփումների և զինծառայողների շփումների մասին է:
«Անկասկած, վեկտորը սահմանում են պետությունների ղեկավարները, որոնք պարբերաբար քննարկում են իրավիճակը տարածաշրջանում»,- ընդգծել է Զախարովան նոյեմբերի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ:
Կարծիքներ